Լրահոս

06.02.2012 09:35


Ելենա Քալաշյանին օգնելու կոչ

«Մարդկային կյանքը, որ բարձրագույն արժեք է համարվում, հաճախ կախված է շատ բարակ մազից՝ անփութություն, անզգուշություն, գումար...

Այս վերջին դեպքն առանձնահատուկ ցավալի է։

Գումարի բացակայության պատճառով վտանգված է հերթական կյանքը, այս անգամ՝ երիտասարդ կնոջ, ով կարող է բուժվել, ապրել, մայր դառնալ... 31-ամյա Ելենա Քալաշյանը, ում մոտ բժիշկներն անսպասելիորեն հայտնաբերեցին կրծքագեղձի քաղցկեղ, լիարժեք բուժում ստանալու համար բավարար միջոցներ չունի։

Ելենայի հիվանդությունը հայտնաբերվել է 2010 թ-ի դեկտեմբերին։ Նա վիրահատվել է, սակայն վերջնական արդյունքի համար Ելենային նշանակվել է «Հերցեպտին» դեղամիջոցը։ Այս դեղը, որի մեկ սրվակն արժե 1.120.000 դրամ, Ելենան պետք է 20 օրը մեկ ընդունի մինչև այս տարվա ապրիլը։ Ամբողջ կուրսն ընդունելու դեպքում վերջնական բուժման հավանականությունը 95% տոկոս է։

«Հերցեպտինը», որն այլ երկրներում հատկացվում է պետության կողմից, Ելենան ձեռք է բերել իր միջոցներով։ Նրա կյանքը փրկելու համար նրա ընտանիքն ու մտերիմներն արել են իրենց ուժերից էլ վեր ամեն ինչ։ 18 կուրսից 11-ը Ելենան արդեն ընդունել է, սակայն այժմ նրանք այլևս հնարավորություն չունեն վճարելու դեղի հերթական կուրսի համար, մինչդեռ մինչև բուժման ավարտն ընդամենը մի քանի ամիս է մնացել։

Երիտասարդ կնոջ կյանքը փրկելու համար նրա ընկերները դիմում են սրտացավ մարդկանց օգնությանը։ «Facebook» սոցիալական ցանցում ստեղծվել է խումբ ( http://www.facebook.com/pages/Help-to-Elen-Kalashyan/136144193130792?sk=wall ), գործում է elen.do.am կայքը»։

Այս խորագրի վերջին նյութերը